87 046 500 դրամ՝ Սյունիքի մարզպետարանին՝ ՀՀ–ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը փոխհատուցելու համար

2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 98 490 500 դրամ գումար, որից 11.5 մլն–ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87 046 500-ը` Սյունիքի մարզպետարանին, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։

Այսօր ընդունված որոշմամբ կառավարույունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023թ–ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։

Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print