Կապանում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն։ Տեղեկությունը փոխանցում է «Վելոիա Ջուր» ընկերությունը։

«Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների, Չարենցի, Հ. Թումանյան, Շահումյան, Ռ. Մինասյան, Սպանդարյան փողոցներում, Երկաթուղայինների փողոցում և նրբանցքներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ»,-նշվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print