Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։

Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից:

«Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում 1-2-սենյականոց բնակարանների վարձավճարը սկսում է 400 հազար դրամից, Նոր-Նորքում՝ 300 հազար դրամ: Ամեն դեպքում, 150 հազար դրամով բնակարան գտնելն այսօր բարդ է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը նեկայացրեց անշարժ գույքի գործակալը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print