Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը Ալիևը «ահաբեկչություն» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն անվանել է «ահաբեկչություն»՝ պահանջելով հետաքննել միջադեպն «ամենակարճ ժամկետում եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»։

Հիշեցնենք այսօր առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում էր իրականացվել, որի արդյունքում զոհվել էր դեսպանատան պահպանության համար պատասխանատու ադրբեջանական ուժային կառույցների աշխատակիցը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ևս մեկը վիրավորվել էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print