Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։