Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։
Զորավարժություններին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ մասնակցում են նաև այլ զինվորականներ 17 երկրից, այդ թվում՝ Գերմանիայից, Ադրբեջանից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի ձմեռային զորավարժություններին մասնակցում է 1758 զինծառայող, ներգրավված է 651 միավոր 43 տեսակի տեխնիկա, օգտագործվում է 865 միավոր 23 տեսակի զինատեսակ։
Ադրբեջանի մասնակցությամբ Կարսում շարունակվում են թուրքական ամենախոշոր զորավարժությունները
Home - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - Ադրբեջանի մասնակցությամբ Կարսում շարունակվում են թուրքական ամենախոշոր զորավարժությունները