Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։
Ոստիկանությունն այդ գումարով «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ Այս գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Նշենք, որ «ԿԱՍԿՈ»-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից, եւ ավելի թանկ արժե, քան սովորական ապահովագրությունը:
Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում