Բրյուսովի անվան համալսարանում կառավարման ճգնաժամ է։ Ընտրված, բայց չհրամանագրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է, իսկ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարող ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի իրավասությունները սահմանափակ են։ Կառավարման ճգնաժամը խորացնում է նաեւ այն, որ դեկտեմբերի 30-ին ԿԳՄՍ նոր նախարարը լուծարել է հոգաբարձուների խորհրդի նախկին կազմը, ու դեռ չի ձեւավորվել նորը, չնայած հունվարի 11-ին ԲՊՀ գիտխորհուրդն ընտրել է պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին: Օրենքի համաձայն, մինչեւ հունվարի 30-ը լիազոր մարմինը պարտավոր էր ձեւավորել, բայց նախարարությունը չի կատարում օրենքի պահանջը։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ գրության մեջ բուհերի հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմը նշված է ոչ թե 5, այլ՝ 8 անդամ։ Դժվար է որեւէ ակնկալիք ունենալ այն լիազոր մարմնից, որը մինչ օրս չգիտի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությունը։ Ռեկտորին փոխարինող Ցոլակ Ակոպյանը մեզ փոխանցեց, որ օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացել է, իսկ հոգաբարձուների խորհուրդը դեռ չի ձեւավորվել։ Ի՞նչ ելք կա։ «Մենք փետրվարի 1-ին գիտխորհրդի ընդլայնված նիստ ենք անելու ու այդ հարցերի պատասխաններն ամբողջ կոլեկտիվով որոշենք»,- ասաց Ակոպյանը՝ հավելելով, որ արդեն կանգնած են բուհի շուրջ 700 աշխատակիցներին աշխատավարձ վճարելու խնդրի առաջ։
Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում