Ադրբեջանի ԱԳՆ կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Իրան

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան, հայտնում է news.am—ը։   

«Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անկայուն իրավիճակը եւ մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելող անձանց խորհուրդ է տրվում չափազանց զգույշ լինել։ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print