Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ծառայությունների ծավալները առանց առեւտրի աճել են 28.2 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտահանման ծավալներն են 77.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 63.5 տոկոսով:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված 300.000 ռելոկանտների ու նրանց փողերի ու գրանցած աշխատատեղերի ու ներդրումների, երկրորդը՝ սարսափելի մեծ, առասպելական 5 տրիլիոն 300 մլրդ դոլարի խաղադրույքների, օֆշորային, հիմնականում՝ կասկածելի ծագումնաբանությամբ փողերի ներհոսքի, եւ դա եւս պետք է ստուգաբանվի, պարզաբանվի»։

Տնտեսագետի խոսքով՝ աղքատությունը գրեթե 80 տոկոսով աճել է, իսկ բնակչության գերակշիռ մասը կյանքի որակի հետ կապված խնդիրներ ունի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print