Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ վերջերս հրապարակված տվյալների, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը փաստացի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում: 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը՝ 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը 20-ով կամ 5,9 տոկոսով:

Պատահարները նվազել են նաև Լոռու և Շիրակի մարզերում: Պարեկային ծառայության ներդրումից հետո մեկ տարվա ընթացքում Լոռիում արձանագրվել է 7,6 %-ով, իսկ Շիրակում՝ 11,5 %-ով պակաս պատահար: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, համակարգի հարցերով զբաղվող մի քանի կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե սկզբնական փուլում բավական դժգոհություններ կային, ապա հիմա հատկապես մարզերում վերաբերմունքը բավական փոխվել է պարեկների նկատմամբ, բացառությամբ այն վարորդների, որոնք սովոր են եղել խախտումներ անել և «լեզու գտնել»: Հավելենք, որ օրերս ծառայությունը ներդրվեց նաև Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի ու Տավուշի մարզերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print