2022-ին վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ

Անցած տարի հանրապետությունում արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այդ մասին ասված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ֆեյսբուքի էջում:

«Գործընթացում ներգրավված 29 199 շահառուի 2022 թ․ վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։

Նշենք, որ 2015-2022 թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, որոնց պետական բյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ»,- նշված է գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print