Կառավարությունը Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ՝ 25 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, հայտնում է 1lurer.am-ը:
«25 ծրագրից 19-ը 2022 թվականի ծրագրեր են: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար 3.5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81.5 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 10 ծրագրի համար 185 միլիոն դրամ, Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Խոսքը վերաբերում է ջրագծի ցանցի վերանորոգմանը, ոռոգման համակարգի նորոգմանը, ջրամատակարարման համակարգի վերակառուցմանը, փողոցների նորոգմանը, ասֆալտապատմանը, պուրակների կառուցմանը, զբոսայգիների և խաղադաշտերի կառուցմանը և այլն: