ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, հայտնում է Sputnik Արմենիան։
2023թ.-ին նախատեսվում է իրականացնել համակարգի ներդրման առաջին փուլը, որի արդյունքում կամբողջացվի ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, որոնք կունենան հաստատուն ծառայությունների արժեք, ինչպես նաև կորոշվեն պետության կողմից
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով ապահովագրական վճարները կհաշվարկվեն ոչ թե քաղաքացու եկամուտների մեծությամբ, այլ կունենան հաստատուն արժեք ու կհամաֆինանսավորվեն պետության կողմից։
«2024թ–ից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական։ Դա կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, երբ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբի` մեկ այլ փաթեթ, և երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե, օրինակ, երկրորդ կարգի զինհաշմանդամն ինչ ծառայություններից պետք է օգտվի»,– ասաց նախարարը։
2024–ից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։
2025թ–ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
Ավելի վաղ Syunik.tv-ին անդրադարձել էր նաև, թե ինչ ծառայություններից կկարողանան օգտվել քաղաքացիները՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում։