Կարմիր խաչի աջակցությամբ շուրջ 66 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ անցած տարվա դեկտեմբերի 19-ից Լաչինի միջանցքով շուրջ 66 հիվանդ անվտանգ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԿԽՄԿ-ի ֆեյսբուքի պաշտոնական էջից։

«Մեր թիմերը նաև բուժհաստատություններին հասցրել են դեղորայք, մանկական կաթնախառնուրդ և սնունդ:

Հունվարի 6-ին սնունդ և հիգիենայի պարագաներ ենք բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին:

Հունվարի 30-ին սկսել ենք սննդի և հիգիենայի փաթեթներ բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին»,-նշվում է հաղորդագրությունում:

ԿԽՄԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ հունվարին աջակցել են 95 քաղաքացիների տեղափոխմանը։ Ընտանիքների վերամիավորումը կատարվում է ընտանիքի անդամների դիմումների հիման վրա՝ կողմերի հետ համաձայնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print