Ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը ցուցմունք տալու ցանկություն է հայտնել

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու մտադրություն ունի, երբ նրա առողջական, հոգեբանական վիճակը բարելավվի: Այս մասին ասել է մեղադրյալի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, հայտնում է news.am-ը։

Սարգսյանն ասաց, որ կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է:

Անդրադառնալով մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ այն առայժմ նախնական է եւ ճշգրտումների խնդիր կա:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print