Բեյոնսեն գերազանցել է Գրեմմիի ռեկորդը՝ կարիերայի ընթացքում վաստակելով 32 մրցանակ։
Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց Գրեմմիի 65-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Բեյոնսեն հերթական անգամ հաստատեց փոփ թագուհու կոչումը։ Այսօր երգչուհին գերազանցել է Գրեմմիի ռեկորդը և դարձել պատմության ամենատիտղոսակիր արտիստը։ Իր կարիերայի ընթացքում աստղը վաստակել է 32 «գրամոֆոն»։ Այսպիսով, տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել՝
- Տարվա ձայնագրություն – Lizzo (About Damn Time)
- Տարվա երգ – Bonnie Raitt (Just Like That)
- Լավագույն նոր արտիստ – Samara Joy
- Տարվա ալբոմ – Harry Styles (Harry’s House)
- Լավագույն երաժշտական տեսահոլովակ – Taylor Swift – All Too Well: The Short Film
- Լավագույն փոփ սոլո կատարում – Adele – Easy On Me
- Լավագույն փոփ ալբոմ- Harry Styles (Harry’s House)
- Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ- Beyoncé – BREAK MY SOUL
- Լավագույն R&B երգ – Beyonce – PLASTIC OFF THE SOFA
- Լավագույն ռեփ երգ – Kendrick Lamar – The Heart Part 5
- Լավագույն փոփ դուետ/խմբային կատարում- Sam Smith – Unholy