Երկրաշարժ Սիրիայում և Թուրքիայում․ նախնական տվյալներով կա 237 զոհ

Սիրայի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Միաժամանակ, Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։

Ըստ պարբերականի` զոհերի մեջ հայեր էլ կան։ Որոշ շենքեր փլված են. փրկարարներն աշխատանքները շարունակում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print