Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի և Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի համար:
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,– գրել է վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում: