«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր»-ում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
  • Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները  դժվարանցանելի են բեռնատարների համար:
  • Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
  • Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  • Կոտայքի մարզում, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
  • Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն)  բուք է:
  • Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print