Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիան աշխատանքային այցի շրջանակում եղել է Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի, Տորունիք, Ախլաթյան և Բնունիս բնակավայրերում։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջից։
Հանդիպման ընթացքում բնակիչների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց մարզպետարանի` իրեն ուղեկցող ղեկավար կազմի անդամներին, իսկ որոշ հարցեր արդեն իսկ լուծման ընթացքում են։