Որպես չաթ-բոտ հավելվածի օրինակ, Bard-ն օգնում է բացատրել Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը 9-ամյա երեխային:
Google ընկերությունն արդեն հայտարարել է իր նոր՝ արհեստական բանականությամբ չաթ-բոտի գործարկման մասին։ Bard չաթ-բոտը կմրցակցի հանրահայտ ChatGPT չաթ-բոտի հետ։
Ըստ ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայի Bard-ը ստեղծագործական գործիք է։ Այն կառուցված է, Language Model for Dialogue Applications (LaMDA) լեզվական մեծ մոդելի վրա: Այս մոդելի պատասխանները երբեմն այնքան բնորոշ են մարդու տված պատասխաններին, որ ոմանց կարող է թվալ, թե իրենց պատասխանում է մարդը։
Սկզբում չատբոտը կաշխատի LaMDA-ի հեշտ տարբերակով, որն ավելի քիչ էներգիա է պահանջում, որպեսզի միաժամանակ ավելի շատ մարդիկ կարողանան օգտագործել այն: Որպես չաթ-բոտ հավելվածի օրինակ, Bard-ն օգնում է բացատրել Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը 9-ամյա երեխային: