Թուրքիայում երկրաշարժից 6000 մարդ է զոհվել

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6000-ը, ավելի քան 37000 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը։

«Այս պահի դրությամբ զոհվել է 6234 մարդ, տուժել է 37011 քաղաքացի»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print