Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին
Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով Կիպրոսի ԱԳՆ գլխավոր տնօրեն Կորնիլիոս Կորնիլիունի հայտարարությունը։
«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,– ասել է նա։
Նշենք, երեկ Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
– –