Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւն ընդունվեց միաձայն

Այս մասին հայտնում է Քվեբեկի Հայ Դատի Հանձնախումբը։

 Կանադայի Քվեբեկ նահանգի  Ազգային ժողովը փետրվարի 8-ին  միաձայն ընդունեց Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ: Այս մասին հայտնում է Քվեբեկի Հայ Դատի Հանձնախումբը։

<<Փետրուար 8-ին կայացած Գանատայի Քեպէգ նահանգի Ազգային Ժողովի նիստի ընթացքին, Ազատական կուսակցութեան անդամ Սոնա Լախոյեան ընթերցեց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ մը, որ ընդունուեցաւ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն կողմէ։ Coalition Avenir Québec (CAQ), Quebec Liberal Party (QLP), Québec solidaire (QS) եւ Parti Québécois (PQ) կուսացկութիւններու պատգամաւորները միաձայնութեամբ թեր քուէարկեցին բանաձեւին։

Բանաձեւը նիստին ներկայացուցած էին Միշէլ Սէթլաքուի (QLP), Սէլին Հայթայեան (CAQ), Ժոէլ Արսէնօ (PQ) եւ Հարուն Պուազի (QS) եւ այս ձեւով Ազգային ժողովի բոլոր կուսակցութիւնները համահեղինակ էին բանաձեւին>>։

Ազգային Ժողովի ընդունած բանաձևը պետք է փոխանցվի Կանադայի Արտաքին գործերի նախարարությանը, Քվեբեկի Հայ Դատի հանձնախմբին և Կանադայում Ադրբեջանի դեսպանատանը։

Ազգային Ժողովի նիստին ներկա են գտնվել Քվեբեկի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության անդամներ Վարանդ Եափուճյանն ու Վրեժ Հատիտյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print