Սուրբ Վալենտինի օրը հնդիկները կգրկեն կովերին

Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի կենդանիների պաշտպանության պետական դեպարտամենտն է։

Հինդուական արժեքները մոռացության  համար պետք է Սուրբ Վալենտինի օրը գրկել կովերին։ Սա Հնդկաստանի կառավարության հորդորն է քաղաքացիներին։

HuffPost-ը նշում է, որ նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի կենդանիների պաշտպանության պետական դեպարտամենտն է։

Պաշտոնյաների կարծիքով՝ <<Կովերի հետ գրկախառնվելը կբերի էմոցիոնալ հարստություն եւ կավելացնի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ երջանկությունը բնակչության շրջանում,-կարծում են կառավարության անդամները։

 Հավատացյալ հնդիկները, որոնք երկրպագում են կովերին որպես սուրբ կենդանիների, ուրախ են այս առաջարկի համար:

Վերջին տարիներին Վալենտինի օրը հնդկական քաղաքներում  անկարգություններ են տեղի ունենում։ Հինդուիզմի ներկայացուցիչներն այրում են թեմատիկ բացիկները, նվերները, ռեստորաններից դուրս հանում սիրահարներին։  Ակտիվիստները կարծում են, որ Վալենտինի տոնը  հակասում է հնդկական ավանդական արժեքներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print