Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն՝ հաշվի առնելով մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը։
–