Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը։
Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հաթայ նահանգում հսկայական 30 մետր խորությամբ և 200 մետր լայնությամբ հսկայական ճեղք է գոյացել։
Ավելի վաղ նշել էինք, որ Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում ուժգին երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած երկրաբանական տեղաշարժը: Գերմանացի սեյսմոլոգ Անդրեաս Շաֆերը հայտնել էր, որ հորիզոնական տեղաշարժ է կատարվել 3-4 մետրի սահմաններում։
Նշենք, որ այս պահին Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 20 665 մարդ, վիրավորվել՝ 80 000 մարդ։
— —