Ձերբակալություններ Թուրքիայում՝ երկրաշարժից հետո

 Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։

Թուրքիայում մոտ 98 մարդ է ձերբակալվել  հեռախոսային խարդախության և երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով։  Տեղեկացնում է  Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ Հաթայ նահանգում գողության համար 40 մարդ է ձերբակալվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։ Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև այլ նահանգներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print