Բռնկման հետևանքով Հարավային Ամերիկայում ռադիոկապը ժամանակավորապես անջատվել է:
Արեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել, որը հանգեցրել է ռադիոկապի անջատման Երկրի որոշ մասերում։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, այս բռնկումը նաև հիմք է ստեղծել հետագա բռնկումների համար, հայտնում է news.am-ը։
Ըստ ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի՝ արևային հսկայական բռնկումն իր գագաթնակետին է հասել շաբաթ Երևանի ժամանակով 19։48-ին: Այն առաջացել է Արեգակի մի հատվածում, որը կոչվում է Ակտիվ շրջան 3217։ Բռնկման հետևանքով Հարավային Ամերիկայում ռադիոկապը ժամանակավորապես անջատվել է:
— —