Ոստիկանության պարեկային ծառայությունում նաև «ջրայինների» ստորաբաժանում կստեղծվի։ Ոստիկանությունը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։
Հայտնի է, որ «ջրային պարեկները» իրենց գործունեությունը պետք է ծավալեն Սևանա լճում, ենթադրվում է, որ ոստիկանությունը շուտով նաև ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի, որպեսզի նորաստեղծ ստորաբաժանումը հագեցվի նաև տեխնիկական միջոցներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
— —