Zoox-ի ինքնավար տաքսին չունի ավանդական ղեկի կամ ոտնակով կառավարելու հնարավորություն և կարող է տեղափոխել մինչև չորս ուղևոր:
Amazon-ի դուստր ձեռնարկության՝ Zoox ստարտափի արտադրած լիովին ինքնավար միկրոավտոբուսն առաջին անգամ ուղևորներ է տեղափոխել հանրային ճանապարհով: Ընդորում՝ ռոբոտ տաքսին չունի ո՛չ ղեկ, ո՛չ էլ ոտնակներ, հայտնում է CNBC։
Անղեկ էլեկտրամեքենայի փորձարկումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆոսթեր Սիթի քաղաքում՝ Zoox-ին պատկանող երկու հիմնական շենքերի միջև ընկած ճանապարհահատվածում։ Էլեկտրական մեքենան ընկերության աշխատակիցներին տեղափոխել է 1,6 կմ երկարությամբ ճանապարհով։
Այսուհետ տաքսին այս երթուղով կանոնավոր կերպով կփոխադրի ընկերության անձնակազմին:
Մեքենան չունի առջևի կամ հետևի հատված, յուրաքանչյուր անիվ կարող է պտտվել յուրաքանչյուր ուղղությամբ, ինչը թույլ է տալիս մեքենային շարժվել ցանկացած ուղղությամբ: Մեքենան նախատեսված է քաղաքային ճանապարհորդությունների համար։
– –