Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00։02-ին, տուժածներ չկան։
Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00։02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիս քաղաքի մոտակայքում` 10 կմ խորության վրա:
Վրաստանում նախորդ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 12-ին (3.1 մագնիտուդ)։ Վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը (6,2 մագնիտուդ) Վրաստանում տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին:
— —