Հռոմի պապը ցանկանում է բանակցել Պուտինի հետ

Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման իր պլանը, հայտնում է Արմենպրեսը՝ հղում անելով Ռիա Նովոստիին, որն էլ վկայակոչում է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովին։

«Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», — ասել է Սևաստյանովը։

Նա նաև մեջբերել Է քահանայապետի նամակից մի հատված. «Ինչպես կցանկանայի մեկնել Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման պլանի մասին»:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print