Աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում Հայաստանը 90-րդ տեղում է

Հայկական սիրված ուտեստների ցանկում  են լավաշը, լահմաջոն, դոլման, հարիսան, ղափաման, խորովածը եւ քյաբաբը։

TasteAtlas սննդի փորձառական ուղեցույց է, որը խմբավորել է  աշխարհի խոհանոցները՝ հիմնված իրական բաղադրատոմսերի, սննդի քննադատների ակնարկների ու հայտնի բաղադրիչների եւ ուտեստների վերաբերյալ հետազոտական ​​հոդվածների, ինչպես նաեւ բաղադրիչների, ուտեստների եւ խմիչքների քվեարկության վրա:

Աշխարհի 95 խոհանոցների լավագույն հնգյակում ներառվել են Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, Ճապոնիան, Հնդկաստանը։

Հայաստանը 3,80 միավորով 90-րդ հորիզոնականում է։ Հայկական սիրված ուտեստների ցանկում  են լավաշը, լահմաջոն, դոլման, հարիսան, ղափաման, խորովածը եւ քյաբաբը։ Նաեւ մանթին է ներառվել, որը բուսական ուտեստ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print