2023-2024 ուսումնական տարվանից սկսած՝ մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան

8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարաններում ստացած գիտելիքները գործնական աշխատանքներով ավելի ամրապնդելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն է ստեղծվում։


2023-2024 ուսումնական տարվանից սկսած՝ մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար։ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այսօր Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ հիշեցրեր՝ 2021թ․ Կառավարության ընդունած Հանրակրթության պետական նոր չափորոշիչների մասին։

Մեդիա կենտրոնում այդ թեմայով կայացած քննարկման ժամանակ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021 թ․ Կառավարության կողմից ընդունվել են Հանրակրթության պետական նոր չափորոշիչները։  

Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ բացառություն չի կազմում նաեւ Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկան․ «Մասնագիտական հանձնաժողով է ձեւավորվել, վերանայվել են առարկայական չափորոշիչը եւ ծրագիրը։ Նոր չափորոշիչներով ՆԶՊ առարկայի գործնական մասին բավականին մեծ ուշադրություն է դարձվում։ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարաններում ստացած գիտելիքները գործնական աշխատանքներով ավելի ամրապնդելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն է ստեղծվում»։  


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print