Համաձայն հրամանագրի՝ Արթուր Թովմասյանի նախագահությամբ ձևավորվել է հանձնաժողովի կազմը։
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Արցախի նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի հրամանագիրը՝ պետական հանձնաժողովի անհատական կազմի մասին:
Համաձայն հրամանագրի՝ Արթուր Թովմասյանի նախագահությամբ ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված են՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Կոստանդյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը և ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրի մշակման հարցը:
–