Ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
- 10:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Մյասնիկյան փողոց մասնակի,
- 11:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսահակյան, Մյասնիկյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,
- 11:30-12:30 Արենի գյուղ մասնակի,
- 13:00-14:00 Գնդևազ գյուղ, Կեչուտ գյուղ մասնակի, Գնդևազի Թռչնաֆաբրիկան, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Վիվա-ՄՏՍ», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, «Արփա Սևան» թունելախորշ, «Արսքար» և հարակից ոչ բնակիչ բաժանորդները
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
— —