«Պարոն Ազնավուրը»․ ֆրանսահայ շանսոնյեի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։

2024 թվականին հեռուստադիտողի դատին կհանձնվի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է նաև, որ ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։

«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print