Տեղափոխվածներից 8-ը երեխա է եղել։
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի 47 քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով խաղաղապահների տելեգրամյան ալիքին։
Ռուսաստանի 47 քաղաքացիների շրջանում 8 երեխա է եղել։
Ընդհանուր առմամբ` շուրջ 150 ՌԴ քաղաքացի են ռուս խաղաղապահները ԼՂ–ից դուրս բերել, որոնց մեջ 29 երեխա է եղել։
Ներկայում շարունակվում են քաղաքացիների դիմումների ընդունման աշխատանքները։
— —