Այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է։
2023թ.-ի ապրիլի 1-ից Հայաստանում ԱՊՊԱ սակագներն ամբողջությամբ կազատականացվեն, որի արդյունքում պետական մարմիններն ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որն իրենց հնարավորինս լավ սակագին և որակ հարաբերակցություն կառաջարկի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«ՀՀ-ում այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է և դրանով պայմանավորված պետական հիմնարկներում մրցութային կարգի իրականացման հետ կապված կան որոշակի սահմանափակումներ»,-նշեց ԿԲ նախագահը։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց․ «Իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է, մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք ՊՊԱ սակագների ամբողջությամբ ազատականացվելու արդյունքում Հայաստանում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացած ապահովագրավճարները:
— —