Բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն, հայտնում է Radar Armenia-ն` վկայակոչելով ՆԳՆ ոստիկանությանը։
Նշվում է, որ այդ անձինք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք` ՊՆ նախկին շենքի տարածքում ոստիկանները փորձում էին շենքից հանել շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին։
— —