Սահմանված ժամկետներում ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն արդյունավետ կազմակերպելու և հետագա խնդիրներից խուսափելու համար։
Մինչեւ 2021թ․ հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը, հաշվառման նպատակով, կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը։
Իսկ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Իրազեկում է ՀՀ կադաստրի կոմիտեն։
—