Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցողներն ու օտարերկրյա քաղաքացիները կտրոն ստանալու համար պետք է ներկայանան բնակարանային հարցերի կոմիտեի շենքում գործող սպասարկման կետ:
Պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող եւ կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Քաղաքացիները կտրոններ կստանան փետրվարի 18-ից և գնումներ կարող են կատարել փետրվարի 21-ից:
Ձեթի, ձավարեղենի, մակարոնի և շաքարավազի՝ կտրոններով վաճառքի գործընթացը կպահպանվի՝ միայն թե կեսական կիլոգրամի փոխարեն ամսվա կտրվածքով քաղաքացուն կհատկացվի մեկական կիլոգրամ:
Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցողներն ու օտարերկրյա քաղաքացիները կտրոն ստանալու համար պետք է ներկայանան բնակարանային հարցերի կոմիտեի շենքում գործող սպասարկման կետ:
–