Այս ամենն իրականացվել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում` գործընկեր կազմակերպության աջակցության շնորհիվ:
Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել են դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ: Այս ամենն իրականացվել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում` գործընկեր կազմակերպության աջակցության շնորհիվ:
Գործակալության մեկ այլ՝ «Արցախի պարենային պետական պահուստի համալրում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել կամ գործընկերներից ստացվել է սննդամթերք, այդ թվում՝ բրնձի ու հնդկաձավարի ալյուր, կաթի, ձվի, չոր կարտոֆիլի փոշի, մակարոն և այլ ապրանքատեսականեր, որոնք արդեն Գորիսում են, և առաջիկայում նախատեսվում է տեղափոխել Արցախ:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունն իր գործունեության երեք ամսվա ընթացքում արդեն իսկ իրագործել է արցախցիների առաջին անհրաժեշտության կարիքներին ուղղված ծրագրեր՝ 150-ից ավելի նվիրատուների շնորհիվ ցուցաբերելով մոտ 600 մլն ՀՀ դրամի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախին։
–