Զինծառայող է զոհվել․ ՊՆ

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել  է հրազենային մահացու վիրավորում: 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print