Խնածախում ՃՏՊ-ի հետևանքով մահացածները ՊՆ զինծառայողներ են

Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարից մահացածները ՊՆ պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանն ու Զորակ Սամվելի Երանոսյանն են։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

«2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն»,-նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print