Ծնողներն ցանկանում են ներկայացնել իրենց կասկածները վարույթ իրականացնող մարմի կողմից առաջադրված վարկածի վերաբերյալ։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներն ու նրանց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն այս պահին կառավարության շենքում են։
Ավելի վաղ ծնողները փակել էին Պաշտպանության նախարարության մուտքերը։ Նրանցից ոմանք պահանջում էին ՊՆ նախարարի հրաժարականը։
— —