Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ է գտնվում 1386 ֆիզիկական անձ և 171 կազմակերպություն:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Եվրամիության պաշտոնական պարբերականը։
Պարբերականում նշվում է, որ «Եվրամիությունը հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում»։
Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ խորհուրդը նախօրեին արտգործնախարարների մակարդակով քննարկել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։
«Մենք դրա հաստատման գործընթացում ենք, այն պետք է հաստատվի մոտակա մի քանի ժամվա ընթացքում, առաջիկա մի քանի օրերին՝ մինչև փետրվարի 24-ը»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նշենք, որ ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ է գտնվում 1386 ֆիզիկական անձ և 171 կազմակերպություն:
– –