2023 Թ. հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916

Հաշվարկային փաստաթղթերի տվյալներով իրականացվել է 43.2 մլն գործարք` 775.2 մլրդ դրամ արժեքով։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով: 

Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 43.2 մլն գործարք` 775.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  3.8 մլն գործարքով կամ 9.7%-ով, իսկ արժեքային` 199.9 մլրդ ՀՀ դրամով կամ 34.8%-ով:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print